Գագիկ Խաչատրյանը հուսով է, որ Հայաստանում երկու տարի անց կլինեն միջազգային մակարդակի հսկիչ անցակետեր

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել երկրի մաքսային ծառայության մարմինների ներկայացուցիչների հետ Բագրատաշենի հսկիչ անցումային կետում, որն գտնվում է հայ-վրացական սահմանին:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բագրատաշենից, ՀՀ նախագահին հետաքրքրել են երկրի մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումները:

«Մեզ համար շատ կարևոր է ունենալ սահմանային անցումային կետեր, որոնք կհամապատասխանեն եվրոպական և միջազգային չափանիշներին: Մեր նպատակը նրանում է, որրպեսզի գործարար միջավայրը և այն քաղաքացիները, որոնք հատում են սահմանը, նկատեն իրագործվող բարեփոխումները հեշտացված ընթացակարգերից, ինչն անհրաժեշտ են մեզ այսօր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Պետեկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքերով, այդ գործընթացները նախագահի ուշադրության կենտրոնում են, ստեղծվել են անհրաժեշտ միջոցներ, որպեսզի Հայաստանում լինեն նման անցումային կետեր: Գագիկ Խաչատրյանը հաղորդել է, որ արդեն միջազգային մրցույթ է հայտարարվել, որին կմասնակցեն եվրոպական փորձ ունեցող երկրներ: Նրանց տեխնիկական առաջարկություններով կստեղծվեն նախագծեր և կսկսվեն համապատասխան շինարարական աշխատանքներ: Նա հույս հայտնեց, որ այդ կետերը Հայաստանում կհայտնվեն երկու տարի հետո:

ՊԵԿ նախագահն ավելացրել է, որ նոր ՀԱԿ-երը թույլ կտան Հայաստանում ստեղծել սահմանի կառավարման միասնական համակարգ: «Գործարար միջավայրի հետ սահմանում աշխատող բոլոր կառույցները պետք է գործեն միասնական համակարգով, որպեսզի չլինեն ավելորդ միջամտություններ, այսինքն, տարբեր կառույցները չպահանջեն նույն փաստաթուղթը»,- նշել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---