Հայաստանն ու Սիրիան մտադիր են զարգացնել համագործակցությունը առողջապահության եւ բժշկագիտության ոլորտում 3 նոյեմբերի 2010 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի առողջապահության նախարար դոկտորՌիդա Սայիդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ առողջապահության եւ բժշկագիտության ոլորտում առկա ներուժին ու հնարավորություններին եւ կարեւորել դրանց զարգացման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2008թ. Դամասկոսում ստորագրված Գործնական ծրագրի շրջանակներում ձեւավորված աշխատանքային խմբերի հերթական հանդիպումն անցկացնել Երեւանում: Դոկտոր Ռիդա Սայիդն ընդգծել է, որ համապատասխան հրավերի առկայության դեպքում կայցելի Հայաստան` համագործակցության զարգացման հեռանկարները տեղում ուսումնասիրելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |