Սերժ Սարգսյան. Հայաստան-ՄԱԷ առաջին գործարար համաժողովն արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզ է 4 նոյեմբերի 2010 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) արտաքին առևտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-ՄԱԷ առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը կարևորել է գործարար համաժողովի անցկացումը և ՄԱԷ արտաքին առևտրի նախարարի հերթական այցը Հայաստան` հանդիպումների պարբերականությունը և Էմիրություններից շուրջ հինգ տասնյակ գործարարների մասնակցությունը առաջին համաժողովին համարելով արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզբ: ՄԱԷ արտաքին առևտրի նախարարը գոհունակությամբ է խոսել իր այցի ընթացքում Հայաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների և համաժողովի աշխատանքի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նա նշել է, որ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկություններ են քննարկվել, որոնք հաջողությամբ կյանքի կկոչվեն` նկատի առնելով երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ երկկողմ գործնական և արդյունավետ ջանքերը: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ՄԱԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի դերը` հույս հայտնելով, որ հետագա նիստերում հանձնաժողովը կքննարկի և տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նախագծեր կհաստատի ու կյանքի կկոչի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |