Այն տունը, որտեղ ծնվել է Եղիշե Չարենցը, թուրքերը գնահատել են 180 հազար դոլար

Այն տունը, որտեղ ծնվել է Եղիշե Չարենցը, թուրքերը գնահատել են 180 հազար դոլար

PanARMENIAN.Net - Վաճառքի է հանվել այն տունը Կարսում, որտեղ ծնվել է մեծ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթը», գրեթե փլուզված տան տերը այն գնահատում է 180 հազար դոլար: Ավելի վաղ թուրքական մամուլում հաղորդագրություններ եղան այն մասին, որ տունը ցանկանում է գնել ոմն մի հայ գործարար Ստամբուլից և վերածել այն Չարենցի տուն-թանգարանի, սակայն դա դեռևս չի հաստատվել:

Մինչդեռ, անցյալ տարի, վարժարանի տնօրենը, որտեղ սովորել է Չարենցը, ասել է, որ տունը առաջարկվել է Հայաստանի մշակույթի նախարարությանը 10 հազար դոլարով, սակայն ՀՀ կառավարությունն այն ժամանակ հայտարարեց, որ միջոցներ չունի: ՀՀ կառավարության պատասխանը գուցե այդպիսին չէր, և վարժարանի տնօրենը հավանաբար իր զրուցակից հայերին ասել է այն, ինչ ձեռնատու է եղել նրան:

Վարժարանը այժմ կրում է Թուրքիայի երկրորդ նախագահ, Աթաթուրքի հետնորդ Իսմետ Ինենյուի անունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---