ԼՂՀ ու Ադրբեջանի միջև սպանվածների դիակների փոխանակություն է կատարվել

ԼՂՀ ու Ադրբեջանի միջև սպանվածների դիակների փոխանակություն է կատարվել

PanARMENIAN.Net - Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովի հաղորդագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հերթական անգամ հանդես բերելով բարի կամքի դրսևորում և առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, սույն թվականի նոյեմբերի 6-ին` տեղական ժամանակով ժամը 15:15-ին, Աղդամի ուղղությամբ Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ վերադարձրել են ադրբեջանցի երկու զինծառայողների դիակները, հաղորդում է ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը:

Ադրբեջանին են հանձնվել դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովի ու Ֆարիդ Ահմեդովի դիակները: Միաժամանակ տեղի է ունեցել նաև ԼՂՀ քաղաքացի Գավրուշ Խաչատուրի Առուստամյանի դիակի հանձնումը ղարաբաղյան կողմին:

Ռազմագերիների ու սպանվածների դիակների փոխանակության մասին համաձայնագիրը ձեռք է բերվել հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---