10 ամիսների ընթացքում Հայաստանի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12138-ով

10 ամիսների ընթացքում Հայաստանի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12138-ով

PanARMENIAN.Net - 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 608 491 բաժանորդ: Ընթացիկ տարվա տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12138-ով, այդ թվում 2393-ը՝ հոկտեմբեր ամսին, որը տարվա ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսական ցուցանիշը:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 467151 ազդանշանային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 20635-ը՝ հոկտեմբեր ամսին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---