Թուրքիան օգնում է Ադրբեջանին սպառազինվել

Թուրքիան օգնում է Ադրբեջանին սպառազինվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում արտադրվելու է ադրբեջանական դիպուկահար «Իստիգլալ» հրացանի նոր տարբերակ, որը մշակվում է ադրբեջանցի ինժեներների կողմից: Այդ մասին հաղորդել է «Մակինա վե Կիմյա» կազմակերպության գլխավոր տնօրեն Ունալ Օնսիպաղիօղլուն: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության մասնագետների կողմից մշակվող «Իստիգլալ» հրացանն արտադրվելու է «Մակինա վե Կիմյա» կազմակերպության կողմից: «Ներկա պահին աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ»,- ասել է Օնսիպաղիօղլուն և հավելել, որ «Իստիգլալը» մի շարք առանձնահատկություններ ունի և բացառված չէ, որ այն իր տեղը կգտնի Թուրքիայի ԶՈւ-ում:

14.5 մմ տրաչափով հրացանի համեմատաբար փոքր մոդել հանդիսացող «Istiqlal»-ը (IST-14,5 - Anti-Material Rifle) առաջին անգամ ցուցադրվել է «Afrika Aerospace Defence-2010» միջազգային ցուցահանդեսում ՀԱՀ մայրաքաղաք Քեյփթաունում ընթացիկ տարվա սեպտեմբերին: Նոր զենքը զգալի տարբերություններ ունի: Օրինակ, այն 100 մ հեռավության վրա 90 տոկոսի դեպքում ընդունակ է ծակել 20 մմ հաստությամբ զրահը, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---