Հարկավոր է հրատարակել Եղիշե Չարենցի ձեռագրերը

PanARMENIAN.Net - Մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անտիպ աշխատանքները նախկինում հրապարակվել են, սակայն ամբողջությամբ չեն համապատասխանել բնօրինակին: «Ընթացիկ տարվա սեպտեմբերին ես ծանոթացա Չարենցի ձեռագրերին, որոնք Հարվարդի դասախոս Ջեյմս Ռասսելը հրատարակել էր խեղաթյուրված կերպով, մասնակիորեն և կոպիտ սխալներով»,-նոյեմբերի 9-ին լրագրողներին հետ հանդիպմանը ասել է գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը:

Ըստ նրա, 1998թ. սեպտեմբերին Երևան էր ժամանել Հարվարդի համալսարանի դասախոս Ջեյմս Ռասսելը, որը հանդիպել է թարգմանիչ Արտաշես Էմինի հետ: Վերջինս ցույց է տվել նրան Չարենցի ձեռագրերը և Ռասսելը որոշել է հրատարակել դրանք:

Նա հավելել է, որ 2008թ. ձեռագրերի մի մասը Գրականության և արվեստի թանգարանը գնեց Արտաշես Էմինից 6,5 մլն դրամով, սակայն մի մասը մնացել է Արտաշես էմինի մոտ, որը բոլոր ձեռագրերի համար պահանջել է 8 մլն դրամ: «Չարենցի աշխատանքների այն մասը, որին ես ծանոթ եմ, կազմված է 262 էջից և 11 պոեմ է պարունակում, բազմաթիվ բանաստեղծություններ, այդ թվում նաև էրոտիկ բովանդակության: Ձեռագրերը հիմնականում դասվում են նախորդ դարի 35-37թթ.»,-ասել է Գասպարյանը:

Նա նշել է, որ, հավանաբար, Չարենցի աշխատանքները կհրատարակվեն հաջորդ տարի: «Պետք է հրապարակել մեծ պոետի ողջ ժառանգությունը, մինչև վերջին տողը»,-ասել է Գասպարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---