Չնայած ռազմատենչ հայտարարություններին` Ադրբեջանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի մերձեցման գործընթացը կշարունակվի՞

Չնայած ռազմատենչ հայտարարություններին` Ադրբեջանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի մերձեցման գործընթացը կշարունակվի՞

PanARMENIAN.Net - «Մենք կցանկանայինք կիսել ԱՊՀ գործկոմի գործադիր քարտուղարի լավատեսական հայացքները ղարաբաղյան հակամարտության մասին և կարծում ենք, որ վերջին ժամանակները տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումները, այդ թվում ՌԴ նախագահի մասնակցությամբ աստրախանյան հանդիպումը, որոշակի հույս են տալիս հետագա գործընթացների համար: Հակառակ դեպքում, Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ եթե զգացողություն առաջանա, որ այդ հանդիպումները չեն կարող արդյունավետ լինել, ապա դրանք կդադարեցվեն»,- հայտարարել է նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, մեկնաբանելով ԱՊՀ գործադիր կոմիտեի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հայտարարությունն այն մասին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմագերիներին և մահացածների դիակները վերադարձնելու մասին գրեթե առաջին քայլն են դիրքորոշումների մերձեցման մեջ: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը հուսով է, որ ապագայում Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցման գործընթացը կշարունակվի, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---