Բաշկիրիայում վիճաբանության ժամանակ սպանվել է 24-ամյա Մամիկոն Մանուկյանը

PanARMENIAN.Net - Բաշկիրիայի սրճարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով սպանվել է 24-ամյա Մամիկոն Մանուկյանը:

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», սրճարանում հանգստացող ընկերների հետ վիճաբանության մեջ են մտել հարևան սեղանի մոտ նստած երիտասարդները: Վեճի ժամանակ մասնակիցներից մեկը հանկարծ հանել է ատրճանակը և երկու անգամ կրակել է 24-ամյա Մամիկոն Մանուկյանի գլխին:

Ընկերներն անմիջապես տեղափոխել են Մամիկոնին հիվանդանոց: Մամիկոնի կյանքի համար բժիշկները մեկ շաբաթ պայքարեցին, սակայն նրան չհաջողվեց փրկել:

Հանցագործը, իմանալով, որ իր զոհը գտնվում է ծանր վիճակում, թափանցել էր հիվանդանոց գործն ավարտին հասնցնելու համար, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ հիվանդասենյակի մոտ հերթապահում էին միլիցիայի աշխատակիցները: Նրանք փորձել են ձերբակալել կասկածյալին, սակայն նրան հաջողվել է հեռանալ: Չնայած ձեռնարկված հատուկ օպերացիային, նրան հաջողվել է հեռանալ հետապնդողներից:

Հարուցվել է քրեական գործ: Հանցագործին սպառնում է ցմահ բանտարկություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---