GITI 2010-ին մասնակցում են 20 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում և Հայաստանի ՏՏ-ընկերությունները

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների գծով GITI տարածաշրջանային երրորդ խորհրդաժողովը բացվեց նոյեմբերի 10-ին Թբիլիսիում: GITI 2010-ը նվիրված է ՏՏ ոլորտում կիբերանվտանգության ու նորարարությունների հարցերին: Եռօրյա միջոցառմանը, որն իր մեջ ներառում է նաև ցուցահանդես և մրցանակների հանձնում, մասնակցում են 20 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում և Հայաստանի ՏՏ-ընկերությունները: Խորհրդաժողովը բացեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՏՏ Ձեռնարկությունների միության (UITE) մամլո քարտուղար Ռուզաննա Ապրեսյանը, Հայաստանից խորհրդաժողովին մասնակցում են UITE-ը, Adbook կոնտեքստային գովազդի ծառայությունը, Idram էլեկտրոնային վճարումների համակարգը, Essential Solutions, LimeTech, X-Tech ընկերությունները և այլն: GITI-ում հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցում են USAID Caps-ն ու USAID RCI-ն:

Եթե 2008 թվականին GITI-ին մասնակցում էին ընդամենը 3 հայկական ընկերություններ, ապա արդեն հաջորդ տարի Հայաստանը ներկայացնում էին 29 մասնակիցներ, որոնք խորհրդաժողովի 12 մրցանակներից 4-ին արժանացան: GITI 2010-ը կազմակերպվել է Վրաստանի ՏՏ գծով Բիզնես Խորհրդի և Վրաստանի արդարադատության նախարարությանն առընթեր տվյալների փոխանակման գործակալության կողմից` ՆԱՏՕ-Վրաստան պրոֆեսիոնալ զարգացման ծրագրի, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան և Trustcorp-ի (Էստոնիա) աջակցությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---