Հայ գիտակները Իսրայել կմեկնեն «Ի՞նչ Ո՞րտեղ Ե՞րբ» խաղի առաջնությանը մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ից 14-ը Իսրայելի Էյլատ քաղաքում կկայանա «Ի՞նչ Ո՞րտեղ Ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը: Առաջնությունում, որին կմասնակցեն ավելի քան 80 թիմեր աշխարհի մոտ 20 երկրներից, Հայաստանը կներկայացնեն երեք թիմեր:

Հայկական պատվիրակությանը հովանավորում է պետությունը` ի դեմս Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև մասնավոր կազմակերպություններ:

Պատվիրակությանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հրեական համայնքը` ի դեմս Ռիմմա Վարժապետյանի և Հայաստանում ու Վրաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---