Դավիթ Մուրադյան. Մենք կինոյի այնպիսի ժառանգություն ունենք, որը չի կարող վաղվա օր չունենալ10 նոյեմբերի 2010 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին կայացավ «Կինոաշուն» փառատոնի փակումը: Փակման ընթացքում հիշեցին հին ու նոր հայկական ֆիլմերը: Կինոքննադատ Դավիթ Մուրադյանը շնորհավորեց բոլորին այդ իրադաձության առթիվ և նշեց. «Մենք կինոյի այնպիսի ժառանգություն ունենք, որը չի կարող վաղվա օր չունենալ»: Փառատոնի շրջանակներում ֆիլմերը ցուցադրվել են 4 մարզերում և 12 զորամասերում: «Կինոաշուն» փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 11-ին: Փառատոնի շրջանակներում Հայաստանի տարբեր դահլիճներում, ինչպես նաև Սիրահարների այգում և Կասկադ համալիրի մոտ ցուցադրվել են տարբեր տարիների և ժանրերի հարյուրից ավել հայկական ֆիլմեր: Փառատոնը տեղի է ունեցել Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |