ՀՀ փոխվարչապետն այցելել է Ստամբուլի Սբ Փրկիչ հայկական հիվանդանոց![]() PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այցելել է Ստամբուլի Սբ Փրկիչ հայկական հիվանդանոց, հանդիպել հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ: Փոխվարչապետը նախ շրջայց կատարեց հիվանդանոցում, եղավ թանգարանում, ծանոթացավ հաստատության հիմնադրման պատմությանը: Հիվանդանոցը կարևոր դերակատարում ունի համայնքի կյանքում, այստեղ նաև առանձնահատուկ հոգածություն է ցուցաբերվում ծերերի նկատմամբ: Ա. Գևորգյանը բարձր գնահատեց Սփյուռքում նման հաստատությունների գործունեությունը և հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությունը: Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ քննարկվեցին համայնքային կյանքին վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ Հայաստան- Սփյուռք հարաբերություններին, պոլսահայ համայնքին աջակցելու հնարավորություններին: Հոգաբարձուների խորհրդի անդամների խնդրանքով Ա. Գևորգյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում իրականացվող և իրականացվելիք մի շարք ծրագրերի վերաբերյա, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |