Հայաստանն ու Արցախը զարգացնում են համագործակցությունը հարկային ոլորտում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը, քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետք է այսուհետ էլ պահպանել համագործակցության առկա մակարդակը եւ զարգացնել այն: Հատուկ ուշադրություն է հատկացվել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, Արցախում կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման հարցերին: Նախագահը կարեւորել է ժամանակակակից տեխնոլոգիաների կիրառումը` այն համարելով տնտեսության զարգացման հիմնական պայմաններից մեկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---