Երևանում տեղի կունենա սահմանափակ հնարավորություններով մարդկանց նվիրված ֆիլմի պրեմիերան12 նոյեմբերի 2010 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին «Նարեկացի» արվեստի կենտրոնում կկայանա «Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է «Հույսի կամուրուրջ» հասարակական կազմակերպության պատվերով: Այն պատմում է հաշմանդամություն ունեցող չորս երիտասարդների մասին, ովքեր 10 տարի առաջ հանրակրթական դպրոցում ունեցած իրենց առաջին դժվարություններն ու հաջողություններն էին կիսում «Ես գնում եմ դպրոց» ֆիլմում: «Հույսի կամուրուրջ» կազմակերպությունը ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Արա Շիրինյանի հետ նույն հերոսների ճակատագրին անդրադառնում է կրկին: Ֆիլմի պրեմիերան կազմակերպվում է հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակում, որը մեկնարկում նոյեմբերի 15-ին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |