Երևանում նկարիչ Կարո Մկրտչյանի հիշատակին նվիրված ստեղծագործական երեկո կկայանա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Երևանի «Արտ-Մանե» պատկերասրահում հայ ճանաչված նկարիչ Կարո Մկրտչյանի հիշատակին նվիրված ստեղծագործական երեկո կկայանա: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին պատկերասրահից, բացի ստեղծագործական երեկոյից տեղի կունենա նաև նկարչի թատերական աշխատանքների ցուցահանդես:

Իր կարճատև կյանքի ընթացքում Կարո Մկրտչյանը բավական արգասաբեր ստեղծագործական աշխատանք է կատարել և ճանաչված է եղել, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների ինչպես Ռուսաստանում և Հայաստանում, այնպես էլ մերձավոր արտասահմանում: Նրա հեղինակային աշխատանքները պահվում են Երևանի, Մոսկվայի, ԱՄՆ ու Եվրոպայի երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---