Թուրքիայի հանրությունը դեմ է ՀՀՊ-ի հետ կապված ամերիկյան ծրագրերին15 նոյեմբերի 2010 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրում մի քանի հարյուր մարդ է մասնակցել Թուրքիայում ՀՀՊ համակարգերի տեղադրման դեմ բողոքի ակցիային: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, «Ոչ ռազմակայաններին»,«Մենք չենք ցանկանում մասնակցել ամերիկյան արկածախնդրություններին» պաստառներով ցուցարարները քաղաքի կետրոնով գնացել են դեպի Արդարության ու զարգացման կուսակցության գրասենյակ: Ակցիայի մասնակիցները պահանջել են համաժողովրդական հանրաքվե անցկացնել ՀՀՊ վերաբերյալ: Նոյեմբերի 19-ին Լիսաբոնում կմեկնարկի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ Թուրքիային կառաջարկվի տեղակայել ՀՀՊ համակարգերը: Պաշտոնական Անկարան դեռևս չի պատասխանել Դաշինքի առաջարկությանը՝ համարելով, որ այդ համակարգն ուղղված կլինի Իրանի ու Ռուսաստանի դեմ, որոնց հետ Թուրքիայի մոտ վերջերս ձևավորվել են ռազմավարական ու բարեկամական հարաբերություններ; ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |