Ռուսաստանցի ակադեմիկոսը գտնում է, որ նոր պատերազմը Ղարաբաղում միանգամայն հավանական է

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանն ամենևին էլ մոտ չեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, հայտարարել է ՌԳԱ թղթակից-անդամ Սերգեյ Արուտյունովը: Նա հիշեցրել է, որ վերջերս ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլօղլին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Հայաստանի դեմ: «Դա ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, այնպես որ, դիրքորոշումների ինչ մերձեցման մասին կարող է խոսք լինել, ես մտավախություն ունեմ, որ հակառակը, հայերն ու ադրբեջանցիները կարող են ներքաշվել նոր ռազմական հակամարտության մեջ: Ավաղ, դա շատ ավելի հավանական է: Այնպես որ, կարծում եմ, Ղարաբաղի անորոշ կարգավիճակը դեռ երկար կպահպանվի»,-ասել է ակադեմիկոսը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ջավախքի հայերը պետք է վարվեն այնպես, ինչպես Ֆրանսիայի, Արգենտինայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հայերը, որտեղ մեծ հայկական համայնքներ կան: «Բոլոր այդ երկրներում հայերն առաջին հերթին աշխատում են լինել այդ երկրների լավ քաղաքացիներ, այնպես որ ջավախահայերին ես խորհուրդ կտայկի իրենց էներգիան ուղղել Վրաստանի լավ քաղաքացիներ լինելու վրա: Ոչ մի ինքնավարություն, առավել ևս անջատում Վրաստանից, առավելապես միացում Հայաստանի հետ լինել չի կարող և չի լինի: Իսկ եթե ինչ-որ փորձեր այդ ուղղությամբ արվեն, ապա դա ամենաողբերգական հետևանքները կունենա հայ ժողովրդի համար»,-վստահ է Արուտյունովը, գրում է InoՍՄԻ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---