Հայաստանն ու ԱՄՆ-ն բանակցել են առևտրի ընդլայնման հարցերի շուրջ

Հայաստանն ու ԱՄՆ-ն բանակցել են առևտրի ընդլայնման հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են բիզնեսի և ներդրումային միջավայրի բարելավման թեմաները, լրագրողներին է ասել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Մենք կենտրոնացանք երկրում մակրոտնտեսական իրավիճակի քննարկման վրա և քննարկեցինք այն միջոցառումները, որ պետք է իրականացնել մակրոտնտեսական կայունություն ապահովելու համար: Երկրորդը գործարար և ներդրումային միջավայրի բարելավման հարցերն էին»,-ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ քննարկումներ եղան նաև են գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկ և ջրային ռեսուրսների ոլորտների վերաբերյալ, երկրների միջև առևտրի ընդլայնման հարցերի շուրջ:

Իր հերթին ԱՄՆ-ի Եվրոպայի ու Եվրասիայի երկրների օգնության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը շեշտեց հանդիպումը գործարարների հետ: «Մենք լսեցինք նրանց կարծիքը և գնահատականները համագործակցության ընդլայնման, ներդրումների ավելացման վերաբերյալ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---