Ցանկացած զորավարժություն պետք է դիտարկել որպես ուժի ցուցադրում, գտնում է ադրբեջանցի փորձագետը16 նոյեմբերի 2010 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Զորավարժությունները ոչ այնքան ռազմական միջոցառում են, որքան քաղաքական: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն՝ մեկնաբանելով ԼՂՀ-ում կայացած զորավարժությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: «Ցանկացած զորավարժություն պետք է դիտարկել որպես ուժի, որպես սեփական դիրքորոշման, սեփական անդրդվելիության ցուցադրում: Նման զորավարժությունները կարող են անցկացվել նաև առանց նախագահի ու պաշտպանության նախարարի մասնակցության: Հայաստանի գերագույն հրամանատարի ու պաշտպանության նախարարի ներկայությունը վկայում է այդ երկրի անհաշտ դիրքորոշման մասին»,- գտնում է ադրբեջանցի փորձագետը: Իսազադեն նշել է նաև, որ ցանկացած զորավարժություն, որպես կանոն, նվիրված է լինում ինչ-որ իրադարձության: «Այդ ցուցադրումը ոչ թե սեփական ժողովրդի համար է միայն, այլ նաև հարևանների, նաև միջազգային հանրության համար: Այդ գործողություններով հայերը ցանկանում են ցույց տալ իրենց անդրդվելիությունը, ստիպել Ադրբեջանին առավել զիջող լինել և ցույց տալ, որ եթե ինչ-որ բան այնպես չգնա, նրանք, իբր, կարող են ավելի մեծ քայլի դիմել»,-հավելել է Իսազադեն: Ըստ նրա, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ համաժողովին կհավաքվեն մարդիկ, որոնք արդեն ձևավորված դիրքորոշում ունեն: «Հայերը հուսով են, որ այդ զորավարժությունները կազդեն Ադրբեջանի ղեկավարության վրա: Այսօր Արդբեջանը կարող է տասնյակ նման զորավարժություններ անցկացնել ոչ միայն ղարաբաղյան ճակատի երկայնքով, այլ նաև Հայաստանի հետ սահմանի ու Նախիջևանի տարածքում: Կարծում եմ, որ Ադրբեջանի վրա այդ զորավարժությունները առանձնակի տպավորություն չեն գործի»,-ասել է նա, գրում է ադրբեջանական Day.Az պորտալը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |