Սոցինտեռնի Խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

PanARMENIAN.Net - ՀայՅեղափոխական Դաշնակցությունը 2010թ. նոյեմբերի 15-16-ին Փարիզում մասնակցեցԸնկերվար Միջազգայնականի(Սոցինտեռն) Խորհրդիժողովին։ Ժողովի ավարտին Սոցինտեռնի Խորհուրդը ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձև, որում մասնավորապես ասվում է. «Անդամ կուսակցությունների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների՝ մյուս երկրից Ընկերվար Միջազգայնականի անդամ կուսակցությունների պատվիրակներին հյուրընկալելու փաստը շատ դրական երևույթ ենք համարում։ Խիստ կարևորէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջ տանելայդերկուերկրների միջև` տարածաշրջանում խաղաղություն և կայունությունհաստատելու համար։ Ընկերվար Միջազգայնականը, որ խաղաղության իր նախաձեռնությամբ է հանդես եկել, իր ճիգերի ներածի չափով շարունակելու է ներդրում ունենալ առաջընթացը պահպանելու և շարունակելու համար` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակիպաշտոնականացումը և տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ; երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հաստատում; կոչ անելով հարգել 1994թ.-ի զինադադարի պայմանագիրը և հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, ներառյալ` դիպուկահարների կրակից; կոչանելով կողմերին հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք` հասնելու համարժեք, հավասարաչափ և միաժամանակյա փոխզիջումների:

Ընկերվար Միջազգայնականի Խորհրդի ժողովին ՀՅԴ պատվիրակության կազմում էին Մարիո Նալբանդյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ընկերվար Միջազգայնականի ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի համանախագահ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ), Լևոն Մկրտչյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ), Մուրադ Փափազյանն ու Ռիշար Անանյանը (ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի համանախագահներ, Ֆրանսիա), Մարիետ Կարապետյանը (Ֆրանսիա) և Գասպար Կարապետյանը (Հունաստան), հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---