Մահմուդ Ահմադինեժադ. Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, արդարության ու փոխադարձ հարգանքի հիման վրա

Մահմուդ Ահմադինեժադ. Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, արդարության ու փոխադարձ հարգանքի հիման վրա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, արդարության ու փոխադարձ հարգանքի հիման վրա: Այդ մասին ադրբեջանական Lider հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

«Տարածաշրջանի ժողովրդները պետք է ապրեն խաղաղության ու բարեկամության մթնոլորտում: Մենք հարևաններ ենք, մեր հարևանությունը մենք չենք կարող ժխտել: Դա աշխարհագրություն է ու պատմություն: Եթե մենք փորձենք լուծել մեր խնդիրները արդարացի ու համերաշխորեն, բոլոր խնդիրներն իրենց լուծումները կստանան: Հակամարտության կարգավորումը հնարավոր է բակացությունների միջոցով, արդարության ու փոխադարձ հարգանքի հիման վրա»,-ասել է նախագահը: Ահմադինեժադը գտնում է, որ հակամարտության առկայությունը տարածաշրջանում վնասում է բոլորին:

«Մենք բազմիցս ենք հայտարարել և հայտարարում ենք, որ Իրանը պատրաստ է նպաստել հակամարտության լուծմանը: Առաջին քայլերը մենք արել ենք: Եթե արդյունք չլինի, մենք այլ քայլեր կկատարենք: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի շրջանակներում: Օտարերկրացիների միջամտությունը նման հարցերին ավելի կխորացնի հակամարտությունը: Դա է ցույց տալիս պրակտիկան: Թող բանակցություններ անցկացվեն, Աստված տա, գտնվեն նաև ելքի այլ ուղիներ»,-ասել է Ահմադինեժադը, հաղորդում է Trend գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---