Հարավային Կալիֆորնիայի համալսարանում տեղի կունենա միջազգային գիտաժողով հայկական Սփյուռքի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը նոյեմբերի 20-ին պատրաստվում է մեկօրյա միջազգային գիտաժողով անցկացնել հայկական Սփյուռքի վերաբերյալ` կենտրոնանալով միասնական գործողությունների հրամայականների ու որոշիչ գործոնների վրա և ուսումնասիրել դրանց հասնելու ձևերը` ընտրական գործընթացների միջոցով:

Գիտաժողովը քննարկելու է համազգային գործակցության ու ամրապնդման տարբեր մեթոդներ և որոնելու է մեխանիզմներ` սփյուռքի ղեկավարության կառույցի օրինականությունն ու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---