Իրաքում «հատուկ գավառ» կստեղծվի քրիստոնյաների համա՞ր![]() PanARMENIAN.Net - Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հայտնել է, որ դեմ չէ երկրում բնակվող քրիստոնյաների համար «հատուկ գավառի» ստեղծմանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում անելով «Ասուատ ալ-Իրաք» գործակալությանը: Նա ընդգծել է, որ «քրիստոնյաների պաշտպանությունը իրաքյան կառավարության և բոլոր քաղաքական բլոկերի սրբազան պարտքն է»: Թալաբանին նշել է, որ շիաներն արդեն հայտնել են զինված ջոկատներ ձևավորելու պատրաստակամության մասին, որպեսզի օգնեն և պաշտպանեն Քրիստոսի հետևորդներին: Վերջին ժամանակներս Բաղդադի մի շարք թաղամասերում զինված հարձակումներ են կատարվել քրիստոնյաների վրա, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ են սպանվել և վիրավորվել, նրանց բնակավայրերը խիստ վնասվել են: Այդ հարձակումները հաջորդեցին «Ալ-Քայեդայի» հետ կապված «Իսլամական պետությունն Իրաքում» խմբավորման մարտիկների կողմից Բաղդադում կաթողիկե տաճարի զավթմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |