Վերամիավորված System of a Down խումբը համերգներով հանդես կգա Փարիզում

Վերամիավորված System of a Down խումբը համերգներով հանդես կգա Փարիզում

PanARMENIAN.Net - System of a Down ռոք-խումբը ամբողջ կազմով 2011թ. հունիսի 6-ին հանդես կգա Փարիզի Օմնիսպորտ դը Բերսի պալատում: Այդ մասին ասվում է ֆրանսիական RTL2 ռադիոկայանի Pop Rock Station հաղորդման հաղորդավար Ֆրենսիս Զեգուտի բլոգում: Ակնկալվում է, որ փարիզյան համերգը այն բազում համերգներից մեկը կդառնա, որոնք վերամիավորված խումբը կտա Եվրոպայում 2011թ. ամռանը:

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում խմբի առաջատար Սերժ Թանգյանը, պատասխանելով խմբի վերամիավորման մասին հարցին, ասել էր. «Շավոն (Շավո Օդաջյան, բաս կիթառահար) վերջերս ամուսնացավ և նրա հարսանիքին մենք որոշեցինք, որ մնում ենք ընկերներ, ոչինչ չի փոխվել, մենք առաջարկներ ունենք շրջագայությունների ու շոուների վերաբերյալ, մենք պարբերաբար քննարկում ենք դա: Դեռևս որոշում չի կայացվել, եթե ինչ-որ բան փոխվի, մենք կհայտարարենք այդ մասին»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---