Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ազգային հերոսների մասին գրքի շնորհանդեսը19 նոյեմբերի 2010 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացել է «ՀՀ ազգային հերոսներ, Արցախի հերոսներ» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է պատմաբան, ՀՀ ՊՆ բանակային գրադարանի տնօրեն Ավագ Հարությունյանը: «Հայ իրականության մեջ սա առաջին գիրքն է, որտեղ ներկայացված են Հայաստանի 15 ազգային հերոսների և Արցախի 20 ազգային հերոսների կենսագրությունները»,- ասել է գրքի խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, գիրքը կրում է ճանաչողական , ռազմահայրենասիրական և քարոզչական բնույթ: «Ոչ բոլորն այսօր գիտեն մեր հերոսների մասին, և դա մեծ խնդիր է, որը մենք փորձում ենք լուծել»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ գրքի շնորհանդեսը ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառումներից է: Միաժամանակ նա հաղորդել է, որ գիրքը չի վաճառվելու: «Դրա փոխարեն մենք մտադիր ենք անվճար բաժանել այն բուհերին և երիտասարդության ներկայացուցիչներին»,- ասել է նա: Ինչպես հայտնել է Ավագ Հարությունյանը, մինչև Ամանոր գիրքը թարգմանվելու է պարսկերեն, իսկ հետագայում` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Գիրքը հրատարակվելու է 500 նմուշ տպաքանակով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |