Որքան ԱՄՆ երիտասարդությունը շատ իմանա ցեղասպանության մասին, այնքան քիչ է ապագայում դրա կրկնության հավանականությունը![]() 19 նոյեմբերի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայկական hամագումարի (ԱՀՀ) ներկայացուցիչը STAND շարժման ծրագրերի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին պատմեց Դուլանի Ավագ դպրոցի ուսանողներին: Քննարկումների ընթացքում Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Ռասսել Սպինին և Ամերիկայի Հայկական Համագումարի ղեկավարներից Դանիել Քուշակջյանն անդրադարձան հին հայկական քաղաքակրթության հարցերին, ինչպես նաև ընդգծեցին ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման կարևորությունը, ինչը կնպաստի ապագայում դրանց կանխմանը: «Ամերիկյան երիտասարդության ուսուցումն ամենաարդյունավետ միջոցն է երաշխավորելու համար, որ Հայոց ցեղասպանության դասերը երբեք չեն մոռացվի»,- ասաց Քուշակջյանը: STAND-ն ուսանողական շարժում է, որը վերաբերում է Genocide Intervention Network-ին (GI-Net) և ստեղծվել է 2005 թվականին ցեղասպանությունների իրագործման դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխման նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |