Կենսաթոշակառուների համար հատուկ ծրագրով ներկայացած թիմը լավագույնը ճանաչվեց Beeline ձեռնարկատիրական ճամբարում19 նոյեմբերի 2010 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Beeline ձեռնարկատիրական ազգային ճամբարը տեղի ունեցավ Ծաղկաձորում Բրիտանական խորհրդի «Աշխատանքի հմտություններ» ծրագրի շրջանակներում: Հայաստանի միջին մասնագիտական կրթական հաստատությունների 15-18 տարեկան ուսանողներից կազմված 10 թիմեր պայքարեցին աշխատանքային պրակտիկան Beeline-ում անցնելու համար: Մասնակիցներին առաջարկվեց գրավոր առաջարկ ներկայացնել տարբեր սոցիալական ու մասնագիտական խմբերի համար: Ժյուրիի գնահատականի համաձայն, լավագույնը ճանաչվեց կենսաթոշակառուների համար հատուկ ծրագրով ներկայացած թիմը: Ուսանողները լրացուցիչ բժշկական ծառայություններ առաջարկեցին բջջային հեռախոսներից օգտվող կենսաթոշակառուների համար՝ դեղորայքի զեղջեր, արտոնյալ բուժում և այլն: Ժյուրիի անդամներն էին ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Գարետ Վին-Օուենը եւ ՀՀ ԿԳՆ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը: Ձեռնարկատիրական ճամբարը կազմակերպվում է Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում: «Հմտություններն աշխատանքում» ծրագիրն իրականացվում է երրորդ տարին Միացյալ Թագավորությունում եւ Հարավարեւելյան Եվրոպայի (ներառյալ Հայաստանի) 10 երկրում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |