Արթուր Աբրահամ. Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ ռինգ դուրս գալու

Արթուր Աբրահամ. Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ ռինգ դուրս գալու

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը նոյեմբերի 21-ին կմեկնի Հելսինկի (Ֆինլանդիա), շարունակելու համար նախապատրաստվել Super Six մրցաշարի երրորդ շրջանի մենամարտին Կարլ Ֆրոչի հետ: Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին հայտնի Hartwall Areena-ում:

Աբրահամն ասել է, որ Ֆրոչը ուժեղ, կոշտ բռնցքամարտիկ է, որը լավ հարվածներ ունի. «Սակայն, նա ինձ չի հաղթի, քանի որ ես ցանկանում եմ իմ նպատակին հասնել և աշխարհի չեմպիոն դառնալ երկրորդ միջին քաշում: Ես չպետք է բաց թողնեմ այս հնարավորությունը»:

Մարզիկը նաև վստահություն է հայտնել, որ մենամարտից հետո Ֆրոչը կրկին արդարացումներ կգտնի, ինչպես Քեսլերի հետ մենամարտից հետո: «Կարծում եմ, որ Ֆրոչը կհայտնվի նույն իրավիճակում, ինչ Էդիսոն Միրանդան ինձ հետ մենամարտից հետո: Այն ժամանակ ես հաղթեցի նրան կոտրված ծնոտով, իսկ հետո հաղթեցի ռևանշում»,-ասել է Աբրահամը, հաղորդում է fightnews.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---