Նաիրիտ քիմիական գործարանի ներդրումային ծրագիրը գնահատվում է 150-300 մլն դոլար20 նոյեմբերի 2010 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Նաիրիտ քիմիական գործարանի ներդրումային ծրագիրը գնահատվում է 150-300 մլն դոլար: Այդ նախագծի վերջնական որոշումներն ընդունվելու են տարեվերջին: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում երկօրյա այցի արդյունքներով լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, ծրագիրը ներկայացվել է ԵվրԱսԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամին: Հայաստանի գործընկերները քննարկել են այդ հարցը, այդ թվում` կայացել է զրույց վարչապետի և ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի միջև, որը համակարգում է այդ հարցերը: Քննարկումների արդյունքում հանձնարարականներ են տրվել Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարություններին, որպեսզի նրանք ներկայացնեն կոնկրետ տեխնիկական և ֆինանսական առաջարկներ ներդրումային նախագծի վերաբերյալ: ՀՀ վարչապետը նշել է. «Նաիրիտ գործարանը միայն կաուչուկի արտադրություն չէ, իսկ դա նշանակում է, որ Նաիրիտի ներդրումային ծրագիրը կարող է զգալիորեն ընդլայնվել»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |