Գագիկ Գինոսյան. Լեոնիդ Ազգալդյանը ցանկացած մարդու կարող էր հերոս դարձնել22 նոյեմբերի 2010 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան պատերազմի 4 տարիներին Լեոնիդ Ազգալդյանի ջոկատը ընդամենը վեց զոհ է տվել: Այդ մասին հայտարարել է «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, ազգագրագետ, Ազգալդյանի զինակից Գագիկ Գինոսյանը՝ Ղարաբաղյան ազատմարտի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի 68-ամյակին նվիրված մամլո ասուլիսում: Ըստ նրա, Ազգալդյանն իր ջոկատում այնպիսի կարգապահություն էր սահմանել, որը չկար խորհրդային տարածքի ոչ մի բանակում: Գալստյանը նշել է, որ ամենից առավել Ազգալդյանը գնահատում էր կամավորներին: «Լեոնիդը միշտ ձգտում էր ամրապնդել իր մարտիկների մարտական ոգին: Նա ցանկացած մարդուց կարող էր հերոս սարքել»,-ասել է Գինոսյանը՝ հավելելով, որ ցավոք, այսօրվա հայկական բանակում դա բացակայում է: Ըստ նրա, այսօր սպաներն ավելի շատ ձգտում են կոտրել իրենց զինվորի ոգին, քան ամրապնդել այն: Գագիկ Գինոսյանը հավելել է, որ Ազգալդյանին արժանին չի մատուցվել: «Այսօր չկա նրա անունը կրող դպրոց, նրա մասին ոչ մի գիրք չի գրվել: Փոխարենը մեր մոտ գործում է արգենտինացի գեներալի անունը կրող դպրոց: Ինչպե՞ս կարելի է հայրենասիրություն դաստիարակել արգենտինացի գեներալի անունը կրող դպրոցում»,-ասել է նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |