21-ամյա հայ համակարգչային մասնագետը թերություններ է հայտնաբերել Google-ի պաշտպանության համակարգում

21-ամյա հայ համակարգչային մասնագետը թերություններ է հայտնաբերել Google-ի պաշտպանության համակարգում

PanARMENIAN.Net - Մոտ մեկ ամիս առաջ Վահե Գ.-ն, որը ցանկացավ ամբողջությամբ չներկայանալ, հայտնաբերեց, որ Google-ի պաշտպանության համակարգը խոցելի է: Սակայն, ինչպես նա հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, Google-ում իր հաղորդագրությունն անպատասխան մնաց: Այդժամ Վահեն որոշեց անվտանգության մեջ այդ անցքը ցուցադրել իր բլոգում` Google-ի պլատֆորմի վրա (Blogger.com): Նա հրապարակեց այն ոչ մեծ կոդը, որի շնորհիվ հնարավոր է ստանալ իր բլոգի այցելուների` Google-ում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեների ցանկը: Հաստատելու համար նա իր բլոգի այցելուներին Google խորագրով էլեկտրոնային նամակներ ուղարկեց, որոնք իր բլոգ վերադառնալու առաջարկ էին պարունակում: Նամակներ ստացան նաև Google Apps-ից օգտվողները: Այնուհետև Վահեն գրեց տեխնոլոգիաների մասին TechCrunch հայտնի բլոգում, որը հրապարակեց գրառումը, որն էլ գրավեց Google ընկերակցության ուշադրությունը: TechCrunch-ում կատարված գրառման մեջ Վահեն իրեն անվանեց «21-ամյա հայ երիտասարդ, որի հետ Google-ն անգամ չի ցանկանում խոսել»: Իր նամակում Վահեն հաղորդում է, որ ընդամենը ցանկանում էր մարտահրավեր նետել այն դրույթին, որ «խոշոր ընկերություններն իսկապես պաշտպանում են մեր մասնավոր կյանքը»: Google-ը փակեց Վահեի բլոգը, ընկերակցությունը հետաքննություն սկսեց, համակարգի թերությունները վերացվեցին հաջորդ օրը: Ինչպես Վահեն խոստովանեց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, Google-ի ներկայացուցիչները կապ էին հաստատում իր հետ, որպեսզի պարզեին այն կից ծրագրերի մանրամասները, որոնք նա օգտագործել էր համակարգի խոցելիությունը ցուցադրելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---