Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է ամերիկահայ բարերարների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է ամերիկահայ բարերարներ Իսահակ Վարդանյանին եւ Գեւորգ Ոսկանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում շինարարության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Նույն օրը նախագահն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ռաֆիկ Խաչատրյանին ու Մայքլ Մինասյանին եւ նրանց հետ քննարկել անշարժ գույքի բնագավառում համագործակցության հետ կապված հարցեր: Նոյեմբերի 22-ին նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ ամերիկահայ բարերար Անտո Բաղդասարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում կաթնամթերքների արտադրության զարգացման հետ կապված հարցեր: Հանդիպումների ժամանակ երկրի ղեկավարը կարեւոր է համարել Արցախում առաջատար երկրների փորձի կիրառումը`հատուկ ընդգծելով այս հարցում սփյուռքահայ ընկերությունների դերակատարությունը: Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |