Հայաստանն ամենալիբերալ երկիրն է ԱՊՀ-ում բիզնեսի վարման տեսակետից

Հայաստանն ամենալիբերալ երկիրն է ԱՊՀ-ում բիզնեսի վարման տեսակետից

PanARMENIAN.Net - Անկախ նրանից, որ դեռևս լիովին չեն վերացվել ճգնաժամի հետևանքները և չեն վերականգնվել արտահանման նախկին ծավալները, այնուամենայնիվ, Արտաշատի պահածոների «Արտֆուդ» գործարանին, որն առաջտար է ՀՀ սննդի վերամշակման շուկայում, հաջողվել է կատարել բոլոր նախատեսված ծրագրերը: Այդ մասին Երևանում նոյեմբերի 23-26 ընթացող «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսում հայտարարել է ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Սերգո Կարապետյանը: Ըստ նրա, Հայաստանը էապես չտուժեց ճգնաժամից, սակայն տնտեսության մեջ հետընթաց գրանցվեց:

Նա հիշեցրել է, որ այս տարի «Արտֆուդը» գործարկեց «Ամարե» բնական հյութերի նոր արտադրամասը (14 համ), որի համար ներդրվել է 2 մլն եվրո, ավելին, նախատեսվում է նաև 8 համերի բնական հյութերի թողարկում պլաստմասե 2լ տարայով: «Ընդհանուր առմամբ մենք ավելացնում ենք արտադրության ծավալները, անկախ նրանից, որ այս տարի անբարենպաստ էր գյուղատնտեսության համար: Պտղատուները շատ քիչ էին, սակայն մենք փորձեցինք դա փոխհատուցել բանջարեղենի միջոցով»,-ասել է նա: Կարապետյանը հավելել է, որ մթերման գները բարձրացել են, ինչը կապված է պահանջարկի ավելացման հետ:

Անդրադառնալով երկրում գործող օրենքներին, ձեռնարկատերը նշել է, որ դրանք բավական լիբերալ են ԱՊՀ մյուս երկրների համեմատ: «Ոչ թե օրենքներն են վատը, այլ կատարողները»,-ասել է նա: Այդ կապակցությամբ Սերգո Կարապետյանը նշել է, որ բոլորի համար պետք է ստեղծվեն բիզնեսը վարելու հավասար պայմաններ , որպեսզի «մրցակցությունն ավելի շատ լինի»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---