Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում ակնհայտ է ու զգալի, գտնում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը23 նոյեմբերի 2010 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան գոհ է Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներից ՀՀՊ համակարգի հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր երկրներից է: Որոշումների կայացման մեխանիզմի հարցում Թուրքիայի դերն ակնհայտ է ու զգալի, Թուրքիան իրավասու է հրամանատարության համակարգի հարցում»,-ասել է Դավութօղլուն: Միևնույն ժամանակ, Թուրքիան, խաղաղության ու համագործակցության սկզբունքների շրաջանակում շարունակում է մեխանիզմներ ստեղծել բարձր ռազմավարական համագործակցության առումով: Իրաքից, Սիրիայից, Հունաստանից ու Ռուսաստանից հետո, Թուրքիան համատեղ կառավարական խորհրդակցություն կանցկացնի Եգիպտոսի հետ, գրում է TRT-russian-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |