Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Ռուսաստանին խաղաղ բանակցությունններ առաջարկելու իր մտադրության մասին![]() 23 նոյեմբերի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Ռուսաստանին առանց պայմանների խաղաղ բանակցություններ առաջարկելու իր մտադրության մասին երկու երկրների միջև երկու տարի առաջ տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո: Ինչպես գրում է Le Figaro-ն, Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է միակողմանի կարգով հրաժարվել ուժի կիրառումից: Վրաստանի նախագահն իր պլանները հակասական է անվանել, հայտարարելով, որ ցանկացած երկիր, ում տարածքը բռնազավթված է, պարտավոր է պայքարել իր ինքնիշխանության համար: Նա ասել է, որ չի ցանկանում, որպեսզի Վրաստանը վերածվի Աֆղանստանի նման երկրի, հաղորդում է VOA News-ը: Վրաստանի և Ռուսաստանի միջև 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում Աբխազիան և Հարավային Օսեթիան հռչակեցին Վրաստանից անկախանալու մասին: Ռուսաստանը ճանաչեց նրանց անկախությունը: Թբիլիսին կարծում է, որ Մոսկվան բռնազավթել է չճանաչված հանրապետությունները: Երկու երկրնրի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները և ուղիղ հաղորդակցումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |