2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետբյուջեի եկամուտներն աճել են 16.5%-ով

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետբյուջեի եկամուտներն աճել են 16.5%-ով

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 628.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 669.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 86.2%-ով և 78.1%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:Այդ մասին Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 16.5%-ով կամ շուրջ 89 մլրդ դրամով: Ընդ որում, 15.5%-ով (78.1 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 95.4%-ով կամ 2.9 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 25.2%-ով կամ շուրջ 8 մլրդ դրամով` այլ եկամուտները:

Պետական բյուջեի եկամուտների 92.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.3%-ը` այլ եկամուտների, 0.9%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 669.4 մլրդ դրամի ծախսեր` կազմելով տարեկան ծրագրի 78.1%-ը: Մասնավորապես` 597.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 71.7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:

Հաշվետու ժամանակահատվածում 12.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին:

2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.3%-ով կամ շուրջ 21.4 մլրդ դրամով: «Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 41.1 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 128 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 108.7 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պ

ակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է ավելի քան 54.4 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է -13.3 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---