Երևանում կբացվի Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում կբացվի Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա գեղանկարիչ, գծանկարիչ, թատերական նկարիչ, ճարտարապետ և թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի (1860-1921) ծննդյան 150-ամյակին նվիրված մեծածավալ ցուցահանդես:

Հանրության ուշադրությանը կներկայացվեն ականավոր նկարչի ստեղծագործությունները տարբեր թանգարաններից` Հայաստանի պատմության պետական թանգարան, Սարդարապատի թանգարան, Էջմիածնի թանգարան: Առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահը կցուցադրի Սուրենյանցի իր ողջ հավաքածուն (գեղանկար, գծանկար, թատերական նկարչություն)` ավելի քան 200 ստեղծագործություն:

Հոբելյանական ցուցահանդեսի կապակցությամբ լույս կտեսնի կատալոգ (հայերեն և անգլերեն լեզուներով), որտեղ ամփոփ կերպով կներկայացվեն արվեստագետի` ՀԱՊ-ում գտնվող բոլոր գործերը, արխիվային լուսանկարներ:

Ցուցահանդեսի բացմանը կհնչի դասական երաժշտություն ` «Նոր կվարտետ» լարային քառյակի կատարմամբ, ինչպես նաև կցուցադրվի Սուրենյանցի մասին ֆիլմ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---