ՀՀ ԱԺ. Երևանը կշարունակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը![]() 24 նոյեմբերի 2010 - 12:04 AMT PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր պետություն ձգտում և ցանկանում է ապրել հարևանների հետ հաշտ և խաղաղ, զարգացման միտում դրսևորող տարածաշրջանում: Հենց նման մղումներից ելնելով` անցյալ տարի Հայաստանն ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի պատրաստակամություն հայտնեց կարգավորել հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ»,- ելույթ ունենալով Սիրիայի Ազգային ժողովում` հայտնել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունների ստորագրումից կարճ ժամանակ անց Թուրքիայի իշխանությունները բացահայտ սկսեցին նախապայմաններ առաջադրել ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր նրանց, ովքեր ներկա էին հիշյալ փաստաթղթերի ստորագրման արարողությանը: Հայաստանի ԱԺ խոսնակի խոսքով, չնայած Հայոց ցեղասպանության փաստին, Երևանը համաձայնեց կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Նա ավելացրեց, որ այս պարագայում ավելի քան արդարացված ու տեղին էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` ժամանակավորապես առկախել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: «Թուրքիան պետք է քաղաքական կամք ու պարկեշտություն ունենա շարունակելու կարգավորման գործընթացը, հրաժարվելու նախապայմաններից և վավերացնելու արձանագրություններն իր խորհրդարանում: Միայն այս պարագայում Հայաստանը կվերադառնա արձանագրությունների վավերացմանը»,- ասել է Աբրահամյանը` ընդգծելով, որ ոչ այդ գործընթացը, ոչ էլ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չեն նշանակում, թե Հայաստանը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: Ավելին, շարունակելու է հետամուտ լինել պատմական արդարության վերականգնմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ամբողջականացմանը, հասնելու միջազգային հանրության կողմից համընդհանուր դատապարտման, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապի ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |