Բեռլինում հակահայկական կարգախոսներ վանկարկող ադրբեջանցին տուգանվել է 900 եվրոյով

PanARMENIAN.Net - Գերմանիայում բնակվող ադրբեջանցի Հաբիբ Աբդուլաևը Բեռլինի դատարանի որոշմամբ տուգանվել է 900 եվրոյով: Ինչպես գրում է ադրբեջանական աղբյուրը` «Մեդիա ֆորում» կայքը, Հաբիբ Աբդուլաևը 2010-ի հունիսի 22-ին ձերբակալվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Բեռլին կատարած այցի ընթացքում հակահայկական կարգախոսներ վանկարկելու համար: «Ինձ ասացին, որ Գերմանիայի օրենքների համաձայն ես վիրավորել եմ Սերժ Սարգսյանին: Կազմել են արձանագրություն»,- «Մեդիա ֆորում»-ին տված հարցազրույցում ասել է Աբդուլաևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---