Orange-ն իր գործուն աջակցությունը ցուցաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի`Ֆրանսիայում անցկացվող համաեվրոպական հեռախոսամարաթոնին

Orange-ն իր գործուն աջակցությունը ցուցաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի`Ֆրանսիայում անցկացվող համաեվրոպական հեռախոսամարաթոնին

PanARMENIAN.Net - Ինչպես ամեն տարի 2000թ. ի վեր, այս տարի նույնպես Orange-ն իր գործուն աջակցությունը ցուցաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի`Ֆրանսիայում անցկացվող համաեվրոպական, 11-րդ հեռախոսամարաթոնին` լինելով Ֆրանսիայում Հիմնադրամի «Հեռախոսամարաթոն 2010» ծրագրի պաշտոնական գործընկերն ու հովանավորը: Ինչպես նախորդ տարիներին, Ֆրանսիայի Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Մոնպելյե քաղաքներում տեղակայված Orange-ի սպասարկման կենտրոնների տարածքը, սարքավորումներն ու հեռախոսակապը տրամադրվել էր մարաթոնի կարիքներին:

Չորս օր, օրական տասներկու ժամ, շուրջ վեց հարյուր հիսուն կամավոր Orange-ի կենտրոններից կատարված իրենց զանգերով հորդորում էին հայ գործարար կառույցներին եւ ընտանիքներին օգնել Հայաստանի եւ Արցախի հեռավոր գյուղերի մեր հայրենակիցներին: Արդյունքում` նվիրատվության խոստում կատարեց ավելի քան 11 200 ընտանիք, եւ նախորդ տարվա համեմատ գրանցվեց նվիրատվությունների խոստումների շուրջ 10% աճ:

Իրենց կոչերով հեռախոսամարաթոնին սատարել են կինոդերասան Ժերար Դեպարդյեն եւ հայազգի դաշնակահար-երգահան Անդրե Մանուկյանը, ով այս տարի համահայկական միջոցառման կնքահայրն էր: Orange-ի աջակցությամբ նաև 55,000 ձայնային հաղորդագրություն է ուղարկվել Անդրե Մանուկյանի կոչով:

Դրամահավաք միջոցառումը, որին այս տարի մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները, հանգանակեց շուրջ 1 միլիոն 300 000 եվրո: Նվիրատվությունները կուղղվեն Արցախի Տող, Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր եւ Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը: Կշարունակվեն նաեւ ներդրումները Տավուշի մարզում:

Ինչպես ասվում է հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ, հեռախոսամարաթոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ Orange հիմնադրամի նախագահ Միրեյ Լը Վանը: Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը սրտագին շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ կամավորականներին ու ներկայացրեց հեռախոսամարաթոնի արդյունքներն ըստ երկրների. 1,1 միլիոնը հավաքվել է Ֆրանսիայից, 70 000 եվրո Գերմանիայից, 18 000 եվրո Շվեյցարիայից, 46 000 եվրո Հունաստանից եւ 21 000 եվրո Հոլանդիայից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---