Երևանը շնորհակալ է Աշխաբադին ղարաբաղյան հարցում դրսևորած չեզոքության համար![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Աշխաբադում, երախտագիտություն հայտնեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում դրսևորած չեզոքության համար: Բանակցությունների ընթացքում Հայաստանի նախագահն ասաց, որ ինքը շնորհակալ է Թուրքմենստանի նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ կշռադատված մոտեցման և չեզոքության համար: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ճգնաժամերն ու հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հայ-թուրքմենական հարաբերություններ Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու Թուրքմենստանի միջև հաստատվել են 1992 թվականին: Երկու երկրների միջև հաստատվել են վստահելի և բարեկամական հարաբերություններ: Երկու պետությունների նախագահները 2008թ. հունիսին կայացած հեռախոսազրույցում ևս մեկ անգամ հաստատեցին կողմերի պատրաստակամությունը լայնածավալ համագործակցություն զարգացնել բոլոր ոլորտներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |