Թուրքիան վճռական է տրամադրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում![]() 26 նոյեմբերի 2010 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ելույթ է ունեցել այդ երկրի խորհրդարանում և մասնավորապես անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Հիշեցնելով, որ Շվեյցարիայի աջակցությամբ Ցյուրիխոմ ստորագրվեցին Հայ-թուրքական արձանագրությունները, Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան վճռական է տրամադրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում: «Նման հարցերը հեշտ չեն լուծվում, սակայն մենք վճռական ենք տրամադրված Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների վավերացման հարցում: Մենք շարունակում ենք Կովկասում դրական և համապարփակ խաղաղության հաստատմանն ուղղված մեր անկեղծ ջանքերը»,-ասել է նա: Գյուլը կարևորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դերը: «Մենք հուսով ենք, որ գործընթացը հաջող ավարտին հասցնելու համար, նախագահ Սարգսյանը կշարունակի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է CNNTurk-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |