Հայաստանի գյուղատնտեսության մեջ անկումը սխալ կադրային քաղաքականության արդյունք է

Հայաստանի գյուղատնտեսության մեջ անկումը սխալ կադրային քաղաքականության արդյունք է

PanARMENIAN.Net - «Ընթացիկ տարին Հայաստանի գյուղատնտեսության համար, իսկապես, բարդ էր, բայդ դա չի նշանակում, որ մենք միջոցներ չենք ունեցել բերքը պահպանելու համար»,- Երևանում նոյեմբերի 26-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը: Ամփոփելով ընթացիկ գյուղատնտեսական տարվա արդյունքները` նա ասել է, որ բանջարեղենի բերքի անկումը կազմել է 35-40 տոկոս: «Եթե 2009-ին պաշտոնական վիճակագրության համաձայն, բանջարեղենի բերքի ծավալը կազմել է 822 հազար տոննա, ապա այս տարի հայտարարվելու է 650 հազար տոննայի ցուցանիշ, սակայն իրական ցուցանիշը կազմում է 550 հազար տոննա»,- ասել է նա:

Պտուղների բերքը, նրա խոսքերով, կրճատվել է մինչև 124 հազար տոննա 2009-ի 332 հազար տոննայի փոխարեն, իրական ցուցանիշը չի գերազանցում 80 հազար տոննան: Ինչ վերաբերվում է խաղողին, ապա 2009-ի համեմատ բերքը բավական լավ է եղել, սակայն հաշվի առնելով հիվանդությունները` արձանագրվել է անկում 20 տոկոսի չափով:

Հրաչյա Բերբերյանը նշել է, որ 8-10 հազար հեկտարով կրճատվել են աշնանացանի տարածքները, քանի որ գյուղացիներն անհրաժեշտ միջոցներ չեն ունեցել հողի մշակման և սերմեր ձեռք բերելու համար: Հրաչյա Բերբերյանի անհանգստությունը հարուցում են նաև կրծողները, որոնք արդեն հասցրել են իմունիտետ ձեռք բերել իրենց ոչնչացման համար նախատեսված թունաքիմիկատների նկատմամբ: «Ես նախազգուշացրել եմ գյուղատնտեսության նախարարությանը, որ կիրառվող թունաքիմիկատը պետք է ամեն տարի փոխել, սակայն այնտեղ ոչինչ չեն հասկանում դրանից»,- ասել է նա:

Մասնագետի խոսքերով, Հայաստանի գյուղատնտեսության մեջ անկումը սխալ կադրային քաղաքականության, ինչպես նաև միջոցների անարդյունավետ բաշխման արդյունք է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---