Վրաստանի փոխվարչապետը գտնում է, որ ՀԱԵ գրանցումը «հսկայական իրավական խնդիրներ» կստեղծի երկրի համար

PanARMENIAN.Net - Վրաստանը հանդուրժողական քաղաքականություն է վարում բոլոր դավանանքների նկատմամբ: Այդ մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն: «Կա՞ գոնե մեկ դեպք, երբ հայկական եկեղեցին խնդիրներ է ունեցել իր իրավունքների իրացման հարցում: Կա՞ն որևէ խնդիրներ: Խնդիրներ երբեք չեն եղել»,- ասել է նա: Բարամիձեն հայտնել է, որ Վրաստանում չկա պաշտոնապես գրանցված եկեղեցի կամ դավանանք, որովհետև դրա կարիքը չկա: Կա միայն Սահմանադրական համաձայնագիր պետության և Վրաց Ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) միջև, որը սահմանազատում է իրավունքները, և պետությունն իր վրա է վերցնում խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցուց խլված սեփականությունը վերադարձնելու պատասխանատվությունը: «Դրանից բացի այլ գրանցված եկեղեցի մենք չունենք»,- նշել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե որն է Հայ Առաքելական եկեղեցին գրանցելու հարցում մերժելու պատճառը, Վրաստանի փոխվարչապետն ասել է, որ դրա կարիքը չկա:

Նա պարզաբանել է, որ եկեղեցու գրանցումը «հսկայական իրավական խնդիրներ» կստեղծի, որոնք հարկավոր չեն Վրաստանին: «Ինչո՞ւ, եթե ոչ մի խնդիր չկա: Մենք պատրաստ ենք դրանք լուծել, բայց եթե ոչ մի խնդիր չկա, ինչո՞ւ ստեղծել դրանք: Մենք չենք կարողանում դա հասկանալ»,- ավելացրել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---