ԵԱՀԿ համանախագահներն Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկումների արդյունքները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները:

Զրուցակիցները քննարկեցին Աստանայում կայանալիք հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---