Հայաստանի անձնագրային բաժանմունքներում էլեկտրոնային վճարումների ներմուծումը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին

Հայաստանի անձնագրային բաժանմունքներում էլեկտրոնային վճարումների ներմուծումը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի նոր` վերակառուցված և տեխնիկապես վերազինված մասնաշենքի բացմանը: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Նոր Նորքի անձնագրային բաժանմունքը կապիտալ վերանորոգվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում իրականացվող շարունակական բարեփոխումների արդյունքում, որոնց շրջանակում նախատեսվում է տարածքային անձնագրային ծառայությունների վերակառուցում ու տեխնիկական վերազինում: «Նորամուծությունները հնարավորություն են տալու ՀՀ քաղաքացիներին ստանալ ավելի լիակատար տեղեկատվություն, ունենալ ընտրության հնարավորություն, ինչպես նաև օգտվել այլընտրանքային աղբյուրներից: Վճարումներն իրականացվելու են էլեկտրոնային եղանակով, և կոռուպցիոն ռիսկերն այդ պարագայում իսպառ բացառվում են.,- ասել է նա:

Խոսելով բարեփոխումների շարունակականության կարևորությունից` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ արվելու է առավելագույնը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր բաժանմունքներում նման ծառայություններ մատուցելու համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---