Երևանում հայկական դիմակների ցուցահանդես բացվեց27 նոյեմբերի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երևանում` Նկարիչների միությունում, բացվեց բեմանկարիչ Լիլիթ Ստեփանյանի ցուցահանդեսը` նվիրված իր ուսուցիչ, Հայաստանի վաստակավոր բեմանկարիչ Գրիշա Սահակյանի հիշատակին: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպես ծագեց դիմակներ ստեղծելու գաղափարը, Լիլիթը պատասխանեց, որ հայկական դիմակների ստեղծման մասին սկսեց մտածել այն ժամանակ, երբ սկսեց հավաքել տարբեր երկրներից բերած դիմակները: «Ես շատ եմ սիրում դիմակներ և դիմակների մեծ հավաքածու ունեմ` բերված տարբեր երկրներից: Հայկական դիմակների ստեղծման մասին սկսեցի մտածել այն ժամանակ, երբ հասկացա, որ մենք դրանք չունենք: Մեր երկրում չկան դիմակահանդեսներ, ինչպես, օրինակ, Իտալիայում: Մեր ժողովուրդը շարունակ տառապել է, և նման բաների ժամանակ չի ունեցել, իսկ ինչո՞ւ մենք չունենանք դիմակահանդեսներ: Ինչո՞ւ Անկախության օրվա կամ Երևանի օրվա տոնակատարության ժամանակ չլինի դիմակահանդես, և ինչո՞ւ չունենանք մեր հայկական դիմակները, որոնց օգնությամբ կարելի է շքեղ տոն կազմակերպել»,- ասաց նա: Լիլիթի խոսքով, հայկական դիմակների ստեղծման գաղափարն իր մեջ գոյություն ուներ արդեն երեք տարի, սակայն այս հավաքածուն շատ կարճ ժամանակում է հավաքվել: «Ես մշտապես էսքիզներ էի ստեղծում, բայց այս ողջ հավաքածուն հավաքվել է շատ կարճ ժամանակում` մոտ կես տարում»,- նշեց նա: Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունն է կրել Միլլեր. ԱՄՆ–ն միշտ առիթներ է փնտրում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար «Նրանք զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի կնքման գործում»,–ասել է նա «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում ՔԿ․ Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից վիրավորվել է մեկ այլ զինվոր Զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում |