AEGEE-ն արդեն մասնաճյուղ ունի Երևանում27 նոյեմբերի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երևանում կայացավ «AEGEE-Երևան» հասարակական երիտասարդական կազմակերպության պաշտոնական բացումը: «Ես հուսով եմ, որ «AEGEE»-ն կդառնա այն կազմակերպությունը, որը մոտ հինգ տարի անց կայուն հեղինակություն կունենա մեր երկրում»,- բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում կրթության ոլորտում Եվրոպական հանձնաժողովի «TEMPUS» ծրագրի համակարգող Լանա Կարլովան: Նրա խոսքով, կազմակերպության շնորհիվ հայ երիտասարդությունը կկարողանա մշտապես տեղեկատվություն ստանալ եվրոպական կրթական ծրագրերի մասին: AEGEE կազմակերպությունը ֆրանսիական ծագում ունի («Եվրոպայի ուսանողների ֆորում»-ի ֆրանսերեն անվանման հապավում): AEGEE-ն Եվրոպայի խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Այժմ այն մոտ 15 հազար անդամ ունի տարբեր երկրներում: Այս տարվա հոկտեմբերին AEGEE 50-րդ վեհաժողովի ժամանակ «AEGEE-Եվրոպայի» և «AEGEE-Երևանի» միջև կնքվեց համաձայնագիր, որի համաձայն կազմակերպությունն իրավունք ստացավ պաշտոնապես գործելու Երևանում: Ներկայումս «AEGEE-Երևանը» բաղկացած է 30 հոգուց, անդամակցության բազմաթիվ հայտեր են ստացվել: Կազմակերպության անդամ կարող է դառնալ մինչև 35 տարեկան ցանկացած ակտիվ երիտասարդ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |